Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մազերի խնամք

Կիտրոնը մազերի փրփուրի փոխարեն. 1in.am

Կիտրոնը մազերի փրփուրի փոխարեն. 1in.am

Պատահում է, որ շտապ պետք է մի տեղ գնալ, սակայն ձեռքի տակ չկա ոչ մուս, ոչ լաք: Ելք կա. պատրաստեք մազերի հարդարման կոսմետիկա ինքներդ, հայտնում է healthinfo.ua-ն:

Կիտրոնը հարթեցնում է մազերը և փայլ է հաղորդում նրանց: Այն կտրտեք և վրան լցրեք մի բաժակ եռացող ջուր, ապա եռացրեք թույլ կրակի վրա, մինչև ջուրը 2 անգամ պակասի: Քամեք, սառեցրեք և լցրեք հեղուկացիրի մեջ:

Վուշի սերմերը մազերը պաշտպանում են տաք հարդարման ժամանակ: Մեկ թեյի գդալ սերմը լցրեք կես բաժակ ջրի մեջ, եռացրեք 20 րոպե թույլ կրակով: Քամեք և սառեցրեք:

Ժելատինը փոխարինում է մազերի դոնդողին: Կես բաժակ ջրում բացեք 1/3 թեյի գդալ ժելատին, 20 րոպե եռացրեք թույլ կրակով: Քամեք և սառեցրեք:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. volosi-zdorovi.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ